Թերապիա
Հնարավո՞ր է չհիվանդանալ
                            Մանրէների ու վիրուսների հետ ամեն օր «շփվում» է յուրաքանչյուրը: Որոշ մարդիկ շատ դյուրին հիվանդանում են, իսկ մյուսներն էլ ինֆեկցիայի հանդեպ կայունություն ունեն: Ինչո՞ւ: Իսկ հնարավո՞ր է չհիվանդանալ:
ԶԼՄ-ներն անընդհատ նոր տեղեկատվություններ են տալիս առողջությանն ամենուր սպառնացող վտանգների մասին: Ընդ որում, տարբեր տեսակների վիրուսներով և մանրէներով վարակվելու հավանականությունը տպավորություն է ստեղծում, թե մեր թշնամին արտաքին աշխարհից է, թե հիվանդանում ենք` վարակվելով մեկ ուրիշից: Սակայն առավել օգտակար կլինի մի կողմ թողնել կանխագուշակությունները և զինվել օգտակար ինֆորմացիայով, օրգանիզմի պաշտպանական ուժերը ամրացնելու համար:
Ինչպես է կառուցված իմունային համակարգը
«Մանրէն ոչինչ է, իմունիտետն` ամեն ինչ»,- ասել է ֆրանսիացի միկրոկենսաբան Լուի Պաստերը: Այլ խոսքերով, եթե օրգանիզմը կայուն իմունիտետ ունի, ապա մանրէներն ու վիրուսները չեն կարող, առաջինը, թափանցել օրգանիզմ, երկրորդը, բազմանալ օրգանիզմում: Իմունային համակարգի օրգաններն ու բջիջները «տարածված» են ողջ օրգանիզմով մեկ, բայց կապված են անմիջականորեն արյունատար և լիմֆատիկ անոթների հետ: Ողնուղեղում ձևավորվում և զարգացման առաջին փուլն են անցնում մակրոֆագերն ու լիմֆոցիտները` իմունաբանական հսկողության «գլխավոր գործող անձինք»:
Լիմֆոցիտները բաժանվում են երկու մեծ խմբի: B-լիմֆոցիտները ողնուղեղից «ճանապարհ են ընկնում» դեպի բոլոր լիմֆոիդ օրգանները, որոնց թվին են պատկանում փայծաղը, շնչուղիների և աղիների լորձաթաղանթները, ինչպես նաև, լիմֆոհանգույցները: Նրանց գործառույթը հակամարմիններ արտադրելն է` սպիտակուցային մոլեկուլներ, որոնք իմունագլոբուլիններին են պատկանում: Միանալով օտարածին բջիջներին, հակամարմինները դրանց թուլացնում են և հնարավորություն են տալիս պաշտպաններին` մակրոֆագերին և այլ բջիջներին կատարել իրենց բարի գործը: Ավելի պարզ ասած, B-լիմֆոցիտները պատասխանատու են մանրէներից, պարզագույն միկրոօրգանիզմներից ու դրանց թունավոր արտազատուկներից օրգանիզմի պաշտպանության համար:
T-լիմֆոցիտները ակտիվանում են, երբ վիրուսային հարձակման վտանգ կա, դրանք քայքայում են ուռուցքների կամ դոնորական փոխպատվաստումների ագրեսիվ բջիջները: Թիմուսում բարդ կենսաքիմիական պրոցես է կատարվում, որի արդյունքում T-լիմֆոցիտները բաժանվում են T-հելպերների, որոնք ուժեղացնում են B-լիմֆոցիտների և T- «քիլլերների» աշխատանքը: Վերջինները շփվելով ախտահարված բջիջների հետ, քայքայում են վիրուսները (իսկ հակամարմինները չեզոքացնում են արյան մեջ անցած վիրուսի մասնիկները):
Աջակցող խումբ
Մանրամասնորեն հասկանալով իմունային համակարգի աշխատանքը, գիտնականները կարողացան ստեղծել իմունային համակարգի աշխատանքին աջակցման կամ խթանման տարբեր միջոցներ: Հաջողվեց խոշոր եղջերավոր կենդանիների թիմուսից (օրինակ, «T-ակտիվինը») և ողնուղեղից պատրաստուկներ ստանալ, որոնք և կողմնակի արդյունքներ չունեն, և ուռուցքաբանական հիվանդությունների, հեպատիտների, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի «անր հրետանիներ» են դարձել:
Ժամանակակից պատրաստուկները հնարավորություն են տալիս ավելացնել նյութերի քանակը, որոնք նորմայում գոյություն ունեն մեր օրգանիզմում, բայց ինֆեկցիայի դեմ պայքարում դրանք կարող են պարզապես անբավարար լինել:
Դրանք իմունագլոբուլիններն են, այսինքն պատրաստի հակամարմինները, ինչպես նաև ինտերֆերոնը և նրա սինթետիկ համանմանները, որոնք օգնում են պայքարել գրիպի և շնչառական համակարգի այլ վիրուսային ինֆեկցիաների, վիրուսային հեպատիտների դեմ: Սինթետիկ պատրաստուկները` իմունամոդուլյատորները (կամ իմունաբուստերները) խթանում են հակամարմինների ձևավորումը, որոնք պայքարում են հերպեսի վիրուսի դեմ, կիրառվում են գրիպի բուժման և կանխարգելման համար: Բայց բժիշկները զգուշավորությամբ են վերաբերվում իմունամոդուլյատորներին:
«Դրանց կիրառման ոլորտը կլինիկական իմունաբանությունն է,- ասում են նրանք: - Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ դրանք կարող են պարադոքսալ ռեակցիաներ տալ, գաղտնի ինֆեկցիոն ախտընթացից մինչև ասթմատիկ նոպա»: Նրանց համոզմամբ, գոյություն ունեն երկու բնագավառ, որտեղ իմունամոդուլյատորների կիրառումը միշտ արդարացված է` բորբոքային ախտընթացների բուժման դեպքում հակաբիոտիկների հետ զուգակցված և ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում քիմիաթերապիայի կուրսերի ընդմիջումներին: Միևնույն ժամանակ, իմունաբանները դեռ վերջնականապես չեն որոշել, իմունամոդուլյատորների երկարատև օգտագործումը օգտակա՞ր է օրգանիզմի իմունային ռեսուրսների համար: «Մեր իմունային համակարգի վիճակը չի կարելի առանձնացնել սիրտ-անոթային, նյարդային, էնդոկրին համակարգերից: Այդ պատճառով էլ չի հանձնարարվում իմունամոդուլյատորները կանխարգելման, իմունիտետի ամրացման նպատակով օգտագործել, հատկապես` ինքնուրույն: Այն կարող է իր հետևից բերել քրոնիկական հիվանդությունների սրացման շղթայական ռեակցիան»:
Մանրէ, թե՞ վիրուս
Մանրէն կենդանի միկրոօրգանիզմ է, որը կա ամենուր, նաև մարդու օրգանիզմում` բոլոր օրգաններում և համակարգերում (բացի արյունից և ողնուղեղային հեղուկից): Մեր օրգանիզմում «ապաստան» են գտել միլիարդավոր մանրէներ, առանց որոնց մենք պարզապես չէինք ապրի: Երբ դրանց որոշ տեսակների պոպուլյացիան կտրուկ ավելանում է, մենք հիվանդանում ենք, օրինակ, բրոնխիտով, թոքերի բորբոքումով: Մանրէների որոշ տեսակներ տիֆի, խոլերայի, դիֆթերիայի, տուբերկուլոզի պատճառ դառնալ: Հակաբիոտիկները կամ ոչնչացնում են մանրէները (և վնասակար, և օգտակար), կամ կանգնեցնում են դրանց բազմացումը:
Վիրուսը բազմանում է միայն այն դեպքում, երբ ընկնում է մեր օրգանիզմի բջիջի մեջ: Հակաբիոտիկները, վիրուսային հիվանդությունների դեպքում (գրիպ, հարբուխ և այլն) անարդյունավետ են: Այդ հիվանդությունները բուժվում են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք լրիվ այլ սկզբունքով են պատրաստված (օրինակ, դեղամիջոցներ, որոնց կազմի մեջ ԴՆԹ-ի մասնիկներ կան, դրանք տեղակայվում են վիրուսի ԴՆԹ-ի մեջ և կանխարգելում են դրա բազմացումը):
Ինչպես օգնել իմունիտետին
Նախ և առաջ հարկ է գիտակցել` մանրէների, վիրուսների, սնկերի հետ շփումից խուսափելու ջանքերն իզուր են: Եթե անվերջ վարակազերծ արվի ամեն ինչ և ամենուր, ապա կոչնչանան նաև օգտակար մանրէները և առողջությանը վնաս կհասցվի:
Մանրէային ֆլորան` աղիքայինն է, մաշկայինը, որոնք մեզ համար կենսական անհրաժեշտություն են: Գոյություն ունի նաև տան յուրահատուկ «բարեկամական» միկրոֆլորա: Եթե սկսենք կուրորեն ոչնչացնել այդ «փոքրիկ կյանքերը», ինչպես ժամանակին անվանում էին մանրէներին, մեր իմունային համակարգը կզրկվի աշխատանքից: Այդ դեպքում մանրէների հարձակումը ողջ օրգանիզմի վրա ամբողջ հզորությամբ կլինի. այդպես են առաջանում տարբեր տեսակների ալերգիաները և այլ աուտոիմուն հիվանդությունները:
Պետք է սովորել մանրէների հետ խելամիտ վարվել: Հարգել կենդանական աշխարհի միասնականությունը, խուսափել անհարկի հակաբիոտիկների օգտագործումից, նշանակում է` նվազեցնել հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Հարկ է հնարավորինս խուսափել գերհոգնածությունից, մշտական սթրեսից, ոչ այնքան առողջ կենսակերպից, շատ ուտելուց, քիչ քնելուց, որոնք մեր օրգանիզմի հետ կնքած «ուզում եմ առողջ լինել» պայմանագրի հիմնական կետերի խախտումներն են:
01.05.2012                    Կարդացեք նաև
                                        
                                
                Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
12.03.2024                                    
                                        
                                
                Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
06.03.2024                                    
                                        
                                
                Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
04.03.2024                                    
                                        
                                
                Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024                                    
                                        
                                
                Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
15.02.2024                                    
                                        
                                
                Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
11.01.2024                                    
                                        
                                
                Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
08.01.2024                                    
                                        
                                
                Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
05.12.2023                                    
                                        
                                
                «Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
11.10.2023                                    
                                        
                                
                Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
20.04.2023                                    
                                        
                                
                Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
28.03.2023                                    
                                        
                                
                Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
25.01.2023                                    
                                        
                                
                Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
29.09.2022                                    
                                        
                                
                Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
05.09.2022                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ